Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Ի՞նչ արդյունքով է Բաքվից վերադարձել ԱԱԾ տնօրենը

Ի՞նչ արդյունքով է Բաքվից վերադարձել ԱԱԾ տնօրենը
23.09.2025 | 11:38

ՀՀ ԱԱԾ տնօրենի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 19-21-ը մասնակցել է Բաքվում կայացած «Անվտանգության 3-րդ միջազգային ֆորումին»։

Օրեր շարունակ չէի ցանկանում անդրադառնալ թեմային՝ չվնասելու կանխավարկածով․ հույս կար, որ այցը գոնե կնպաստի մեր ռազմագերիներից մի քանիսի ազատմանը։

Սակայն այցը, դատելով ժամանակացույցից, ըստ ամենայնի, ավարտվել է, իսկ դրական լուրեր չկան։

Ալիևը ստացավ միջազգային դրական իմիջի հերթական դիվիդենտը, մինչդեռ Հայաստանը մնաց ձեռնունայն։

Սա դիվանագիտություն չէ, այլ վտանգավոր պարտվողականություն։

Հայաստանյան որևէ պաշտոնյայի Բաքու կատարած այց կարող է արդարացված համարվել միայն այն դեպքում, եթե նա Երևան վերադառնա մեր ռազմագերիների հետ միասին։

Հակառակ դեպքում նման այցերը ոչ թե պաշտպանում են Հայաստանի պետական շահերը, այլ ընդհակառակը՝ ամրապնդում են Ադրբեջանի դիրքերը։

Հայաստանի իշխանության առաջին պարտականությունը գերիների վերադարձն է, ոչ թե Ալիևի միջազգային փիառը։

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 17260

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ